Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ներմուծվող գազի սակագնի նվազեցման խնդրանքով

Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ներմուծվող գազի սակագնի նվազեցման խնդրանքով
17.01.2016 | 12:30

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսավարողների: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության տնտեսական բլոկի գերատեսչությունների ղեկավարները: Հայրենական արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ տեղական արտադրանքի մրցունակության և աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ: Գործարարները խնդրել են վարչապետին՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում դիմել ՌԴ-ին` ներմուծվող գազի սակագնի նվազեցման և արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով: Գործարարները ներկայացրել են իրենց ծրագրերը, հնարավորություններն ու դիտարկումներն աշխատատեղերի պահպանման և արտահանման խթանման վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանն անթույլատրելի է համարել որևէ աշխատատեղի կրճատում: Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստ է աջակցել արտադրողներին՝ աշխատատեղերի պահպանման և ձեռնարկությունների զարգացման համար: Վարչապետն ընդգծել է որ ՌԴ-ի և այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից և նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են ՌԴ իշխանություններին և հաշվի առնելով ՌԴ-ի հետ գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները կքննարկվեն կառավարությունում և դրանց հիման վրա կմշակվեն տնտեսավարողներին աջակցության նոր քայլեր և ուղիներ:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ